Բրիտանական լեգենդար հանրանավը դարձել է հյուրանոց՝ թանգարանով, գործարար կենտրոնով ու զբոսայգով
Բրիտանական Queen Elizabeth II օվկիանոսային հանրանավը վերածվել է հյուրանոցի՝ 244 համարներով, ռեստորաններով, խանութներով, կինոթատրոններով, խաղատներով եւ գոլֆի դաշտով: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Ըստ որում դիզայներները պահպանել են պատմական ինտերիերներն՝ օգտագործելով վինտաժային շատ բաներ, բայց ավելացնելով արդի տեխնոլոգիականությունը: Իսկ 13 ռեստորաններից մեկում կմատուցեն ավանդական բրիտանական ճաշատեսակներ՝ 1969 թվականի բաղադրատոմսերով: Նաեւ հյուրերն ունեն թագուհու նավախցիկում իջեւանելու հնարավորություն:
Queen Elizabeth II հանրանավը ջրարկվել է 1967 թվականին, այդ ժամանակվանից ի վեր այն փոխադրել է երկուսուկես միլիոն ուղեւորների, կատարել է 1400 ուղերթ եւ 25 շուրջերկրյա ճանապարհորդություն: 13-տախտակամածանոց նավի արդիականացման վրա ծախսել են 10 տարի եւ 500 միլիոն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: