«Հայաստանի ներուժը չի զիջում Իսրայելին». Կորոտչենկո

«Հայաստանի ներուժը չի զիջում Իսրայելին»,- այս մասին այսօր Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ ասաց Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն` անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությանը տեղեկատվական տեխնոլոգիաները ռազմական և պաշտպանական ոլորտներում արդյունավետ կիրառելու ուղղությամբ:

Իգոր Կորոտչենկոն արձանագրեց, որ Հայաստանն ունի բավականին  լուրջ ներուժ, որը չի իրացվել ԽՍՀՄ փլուզումից հետո,  և այն հիմնական  ծրագրային ապահովման մաթեմատիկական մոդելավորմանն է վերաբերում: Ըստ նրա, անհրաժեշտ է գտնել համագործակցության այնպիսի պրակտիկ ձևեր, որտեղ այդ համագործակցությունն արդյունքներ տա:

«Պետք է ասեմ, որ   ՀՀ ԶՈՒ հրամանատարությունը  շատ լավ հասկանում է այս  խնդիրը և մի շարք ուղղություններով քայլեր է ձեռնարկում, որպեսզի Երևանը տեխնիկական էլեկտրոնային հետախուզության համակարգերի  օգնությամբ  ստանա բավարարող պատասխան այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ»,- ասաց Կորոտչենկոն: Նա Հայաստանի ներուժն այս ոլորտում համեմատեց Իսրայելի հետ՝ պնդելով, որ Հայաստանը ոչնչով չի զիջում Իսրայելին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30