Բաժիններ՝

«Իմ վերջին չեմպիոնությունից 20 տարի չի անցել». Ժոզե Մոուրինիո

Յուրահատուկը դեռ ցույց կտա ատամները: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահ է, որ կարող է ապագայում «Կարմիր սատանաներին» դարձնել Անգլիայի չեմպիոն:

«Ես հավատում եմ իմ աշխատանքին: Դա՝ հաստատ: Ես չհավատալու պատճառ չունեմ: Ութ տիտղոսն ութ տիտղոս է, երեք հաղթանակն ԱՊԼ-ում երեք հաղթանակ է ԱՊԼ-ում:
ԱՊԼ-ում իմ վերջին չեմպիոնությունից 20 տարի չի անցել: Դա եղել է 3 տարի առաջ: Ես գիտեմ՝ ինչպես հաղթել»,- Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մոուրինիոն չեմպիոնության հասցրեց «Չելսիին» 2014-15թթ. մրցաշրջանում, բայց հեռացվեց կես տարի անց: Ժոզեն գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թվականին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30