«Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա». Սամվել Ալեքսանյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանից և Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն է պատճառը, որ մինջև վերջ նիստին մնացել են և մասնակցում են:

Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց, որ ինքը միշտ էլ մասնակցում է նիստերին, ու՝ մինչև վերջ: Ս. Ալեքսանյանն էլ ասաց. «Ես մասնակցում եմ, լավ չեք տեսնում: Ես միշտ եկել եմ, ցավդ տանեմ»:

Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե թավշյա հեղափոխություն է պատրաստվում անել՝ Ս. Ալեքսանյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ միանաք Ն. Փաշինյանին, Ս. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Ինքը մեր հետ ա, ե՞րբ ա առանձնացել, որ մի հատ էլ միանանք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս