
««Արսենալի» հետ խաղում շանսերը 50-50 են». Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» Գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի՝ «Արսենալի» հետ խաղի մասին:
«Սա, ամենայն հավանականությամբ, պատմության ամենաբարդ մրցակցությունն է: Նրանք ունեն իսկապես շատ մեծ պատմություն եվրագավաթներում, շատ հարգված մարզիչ, ինչպես նաև ֆուտբոլիստներ, ովքեր շատ լավ են խաղում:
Այս դիմակայությունում շանսերը 50-50 են»,- նշել է արգենտինացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում հանդիպելու են առաջնության երկու ֆավորիտները՝ «Ատլետիկոն» և «Արսենալը»:
Սիրարփի Աղաբաբյան