Հայաստանը Սինգապուրի և Տաջիկստանի հետ ընդլայնում է համագործակցությունն օդային հաղորդակցության ոլորտում

Կառավարությունը հավանություն է տվել 2017 թ. հուլիսի 12-ին Սինգապուրում ստորագրված «Օդային հաղորդակցությունների մասին՝ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի նպատակն է դյուրացնել միջազգային օդային հաղորդակցությունների հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև խթանել միջազգային ավիացիոն համակարգը` հիմնվելով շուկայում գործող ավիաընկերությունների միջև մրցակցության վրա, կառավարությունների նվազագույն միջամտությամբ և կարգավորմամբ:

Հավանության է արժանացել նաև 2017 թ. հունիսի 14-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Համաձայնագրի նպատակն է հաստատել կողմերի պետությունների համապատասխան տարածքների միջև և դրանց սահմաններից դուրս կանոնավոր օդային հաղորդակցություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30