
Ապրիլի 30-ի աշխատանքային օրը կտեղափոխվի

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է աշխատանքային օր տեղափոխելու մասին որոշում: Ըստ այդ որոշման, 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխվում է 2018 թվականի մայիսի 5-ը` շաբաթ օրը: Նախագծում ասված է.
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- 2018 թվականի ապրիլի 30-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի մայիսի 5-ը` շաբաթ օրը:
- Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից»: