Կառավարության ապրիլի 12-ի նիստն արդեն կանցկացվի դռնփակ ձևաչափով
Հաշվի առնելով, որ ապրիլի 9-ից ուժի մեջ է մտել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը, կառավարության ապրիլի 12-ի նիստն արդեն կանցկացվի դռնփակ ձևաչափով:
Լրագրողները հրավիրվում են լուսաբանելու միայն նիստից հետո կազմակերպվելիք ճեպազրույցները, որոնք կկայանան մամուլի սրահում:
ՀՀ կառավարություն