Բաժիններ՝

ՀՀ Նախագահի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ ազատվել են աշխատանքից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 7-ին ստորագրած հրամանագրերով աշխատանքից ազատել է Նախագահի մի շարք օգնականների, խորհրդականների և ռեֆերենտների:

Նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել են Նախագահի օգնականներ Հասմիկ Պետրոսյանը, Մարտին Զաքարյանը, Նախագահի ռեֆերենտներ Հովհաննես Նիկողոսյանը, Ջեմմա Հակոբյանը, Արտյոմ Սեդրակյանը, Արմեն Դավթյանը, Նաիրի Պետրոսյանը, Նախագահի խորհրդականներ Միքայել Հարությունյանը, Հասմիկ Պողոսյանը, Վարդան Խաչատրյանը:

Նախագահի այլ հրամանագրերով աշխատանքից ազատվել են Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից, գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբիելյանը, Նախագահի գլխավոր ռազմական տեսչի տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30