Բաժիններ՝

ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկվել է պարզեցված պետական բյուջեն

ՀՀ ֆինանսների նախարարությունում ապրիլի 5-ին կայացել է հանդիպում ՀՀ ֆինանսների նախարարության իրավասու ստորաբաժանումների և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ներկայացուցիչների միջև, որի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված պարզեցված պետական բյուջեի և պարզեցված պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ձևանմուշները և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից նախկինում համատեղ ներկայացված առաջարկությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կառույցների ներկայացուցիչները ողջունել և մեծապես կարևորել են նախաձեռնությունը: Միաժամանակ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համատեղ աշխատանքները վերը նշված փաստաթղթերն առավել մատչելի և հանրության համար առավել հասանելի դարձնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30