
Գրիզմանի համար պայքարում է ոչ միայն «Բարսելոնան»

Թուրինի «Յուվենթուսը» լրջորեն հետաքրքրվում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանով:
Corriere dello Sport-ի տվյալներով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը դարձել է թուրինյան ակումբի հիմնական նպատակը: Թուրինյան ակումբի ղեկավարությունը նախատեսում է գնել Գրիզմանին 100 միլիոն եվրոյով: Գրիզմանին գնելու համար թիմը ստիպված կլինի վաճառել առնվազն 3 ֆուտբոլիստի:
Թուրինյան ակումբի երկրորդ նպատակը Խոսե Մարիա Խիմենեսն է: Հիշեցնենք, որ Գրիզմանին գնելու համար պայքարում է նաև կատալոնական «Բարսելոնան»: Ըստ իսպանական մամուլի՝ կատալոնացիներն արդեն պայմանավորվել են իսպանացի ֆուտբոլիստի հետ:
Ավելի վաղ Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն պատմել էր, որ թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը չի լքի ակումբն ամռանը: «Որքան ինձ հայտնի է, Գրիզմանը մնում է մեզ մոտ: Նրա ապագայի հետ կապված ոչ մի փոփոխություն չի եղել, քանի որ նա մեր ֆուտբոլիստն է և ունի պայմանագիր: Մենք գիտենք, որ Աշխարհի առաջնությունը շատ կարևոր է նրա համար, և մենք մինչև այդ կխոսենք նրա հետ»,- նշել է Սերեսոն:
Սիրարփի Աղաբաբյան