
«Չելսին» դիտարկում է Ժարդիմի թեկնածությունը

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը «Չելսիի» մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկն է: «Չելսին» փոխարինող է փնտրում Անտոնիո Կոնտեի համար, ով, ինչպես սպասվում է, կհեռանա լոնդոնյան ակումբից մրցաշրջանի վերջում:
Դրա հետ կապված «կապույտների» ղեկավարությունը հարցում է կատարել «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմի մատչելիության վերաբերյալ: 43-ամյա պորտուգալացին իր 4-րդ մրցաշրջանն է անցկացնում «Մոնակոյում», որի հետ նախորդ տարի հաղթեց Լիգա 1-ը և հասավ մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:
Ժարդիմի գործող պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2020 թվականը, բայց դրանում նախատեսված է հրաժարագին՝ 7.5 մլն եվրոյի չափով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը