Բաժիններ՝

Սեբաստյան Կուրցը բացատրել է Ավստրիայից ռուս դիվանագետներին արտաքսելու մերժումը

Վիեննան հրաժարվել է արտաքսել ռուս դիվանագետներին, որովհետեւ ավանդաբար լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, Plus 4 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը:

«Եվրամիության երկրների մեկ երրորդը չարտաքսեց ռուս դիվանագետներին, եւ մենք նրանց թվում ենք: Ես արտաքին գործերի նախարարի հետ որոշում ընդունեցի չանել դա, որոհվետեւ մենք ավանդաբար լավ հարաբերություններ ենք պահպանում Ռուսաստանի հետ, չեզոք երկիր ենք եւ կենտրոնակայան ենք հանդիսանում միջազգային բազմաթիվ կազմակերպությունների համար, ինչպիսիք են ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն»,- ասել է քաղաքական գործիչը:

Կուրցը հիշեցրել է, որ Ավստրիան՝ որպես Եվրամիության անդամ, հանրակցության անդամ մյուս երկրների հետ պաշտպանել է կոնսուլտացիաների համար Մոսկվայից ԵՄ-ի դեսպանի հետկանչումը Բրյուսել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30