ԱՄՆ-ում անօրինական միգրանտների ձերբակալումների կտրուկ աճ է արձանագրվել սահմանին
Մարտ ամսին ԱՄՆ-ի սահմանին ձերբակալված անօրինական միգրանտների թիվը կտրուկ աճել է: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Մաքսային-սահմանապահ ծառայությունը: «Մարտ ամսին ծառայությունը փետրվարի համեմատությամբ 37 տոկոս աճ Է նշել, ըստ որում 2017 թվականի մարտի համեմատությամբ աճը կազմել է 203 տոկոս»,- ասված է ծառայության հայտարարության մեջ:
Ընդամենը մարտին ԱՄՆ-ի հարավարեւմտյան սահմանին ձերբակալել են 37 հազար 393 մարդու՝ փետրվարի 26 հազար 662-ի դիմաց: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 4-ին կարգադրել է սահմանի պահպանությանը ներգրավել ԱՄՆ-ի Ազգային գարդիային՝ վկայակոչելով երկիրը ներգաղթյալների եւ թմրանյութերի հորդահոսքից պաշտպանելու անհրաժեշտությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: