
C-500 ռուսական նորագույն ԶՀՀ-ի ռադարն առաջին անգամ ցուցադրել են տեսանյութում

«Ենիսեյ» ռադիոտեղորոշման համալիրը, որը կդառնա «Պրոմեթեյ» C-500 զենիթահրթիռային համալիրի (ԶՀՀ) բաղկացուցիչ մասը, առաջին անգամ «Ռոսիա-1» հեռուստալիքում տեսանյութով ցուցադրել են «Վեստի-Աստրախան» նորությունների թողարկման ժամանակ։
Սյուժեում ասվում է, որ համալիրի փորձարկումները տեղի են ունեցել մարտի 28-ին Աշուլուկ զինափորձարանում: «Ենիսեյը» բալիստիկ հրթիռները ճանաչում է մինչեւ 100 կիլոմետր բարձրության վրա, իսկ ռադարի գործողության շառավիղը հասնում է 600 կիլոմետրի:
C-500-ի, որի մի մասը կդառնա «Ենիսեյը», մարտավարական-տեխնիկական բնութագրերի մեծ մասը, գաղտնիացված է: Ավելի վաղ հաղորդվել է, որ «Պրոմեթեյը» կկարողանա հայտնաբերել եւ միաժամանակ խոցել մինչեւ տասը բալիստիկ գերձայնային թիրախներ, որոնք թռչում են վայրկյանում յոթ կիլոմետր արագությամբ: Սպասվում է, որ համալիրը մարտական հերթապահության կդրվի մինչեւ 2020 թվականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: