
Մոնղոլները բրդով կհեղեղեն մոլորակը

Մոնղոլիան գործարկում է քիշմիրի արտադրանքի վաճառքի առցանց-հարթակ Չինաստանի Բոհայ ապրանքային սակարանի միջոցով: Այս մասին հաղորդել է Fashion Network-ը: Մոնղոլիայի Գյուղատնտեսական սակարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարթակը կսկի գործել 2018 թվականի ապրիլի կեսերին:
Մոնղոլիան բրդե գործվածքի խոշորագույն մատակարարն է որն զբաղեցնում է համաշխարհային շուկայի 40 տոկոսը: Հենց քիշմիրին է բաժին ընկնում Գյուղատնտեսական սակարանի բոլոր վաճառքների 90 տոկոսը. 2017 թվականին վաճառվել է 218 միլիոն դոլար գումարի յոթ հազար տոննա արտադրանք:
Այս տարվա փետրվարին Մոնղոլիայի կառավարությունը գործարկել է բրդի արդյունաբերության զարգացման քառամյա ծրագիրը՝ արտահանումը հնգապատիկ մեծացնելու նպատակով, ինչը թույլ կտա բարձրացնել երկրի թողունակությունը եւ ապահովել հայրենական ֆիրմաների ֆինանսավորումը: Մոնղոլիայում ընդհանուր առմամբ կա 27 միլիոն այծ, իսկ քիշմիրի արտադրության տարեկան ծավալը կազմում է 9,4 հազար տոննա: