Բաժիններ՝

«Տուխելը պայմանագիր է ստորագրել այլ ակումբի հետ». Կարլ-Հայնց Ռումենիգե

Իսկ Յուպ Հայնկեսին համոզել չհաջողվեց:

«Բավարիայի» վարչության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն պատմել էր, թե երբ պարզություն կմտնի նոր մարզչի հետ կապված հարցում:

«Ես սպասում եմ, որ մենք կներկայացնենք մեր նոր մարզչին մինչև ապրիլի վերջ: Մենք ուզում ենք, որպեսզի մարզիչը խոսի գերմաներեն: Մեր մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը բանակցություններ է վարել տարբեր մարզիչների հետ՝ ներառյալ Տուխելի, բայց նա ասել է, որ պայմանագիր է ստորագրել այլ ակումբի հետ»,- Ռումենիգեին է մեջբերում Kicker-ը:

«Բավարիայի» ներկայիս մարզիչ Յուպ Հայնկեսը հրաժարվել է մրցաշրջանի ավարտից հետո երկարաձգել պայմանագիրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս