
«ՖԻՖԱ-ն և CAS-ը ծաղրածուներ են, որոնք խանգարում են ինձ աշխատել». Պլատինի

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին գտնում է, որ իրեն անարդարացիորեն են զրկել ֆուտբոլի հետ կապված գործունեությամբ զբաղվելուց:
«Ինձ հեռացրել են աշխատանքներից 4 տարով, բայց ի՞նչ եմ ես արել: Ովքե՞ր են այդ ծաղրածուները, որոնք խանգարում են ինձ աշխատել: Ո՞վ է նրանց նման իրավունք տվել: Դատավորները ՖԻՖԱ-ում և CAS-ում կեղծ են, դրա համար ես սկսել եմ պայքարել իրավաբանական մակարդակում: Դա ժամանակ կպահանջի:
Ինձ մեղադրեցին կոռուպցիայի և փողերի լվացման մեջ, և այդ բոլոր մեղադրանքները փլուզվեցին: Կարծում եմ, որ այդ ամեն ինչը նրա համար էր, որպեսզի ես չդառնամ ՖԻՖԱ-ի նախագահ: Ես նոր եմ սկսել պայքարը և, ի վերջո, ես ճիշտ կլինեմ»,- Պլատինիի խոսքերն է մեջբերում Marianne-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը