
«Մուլտի տրանս» ընկերությունը կտուգանվի 4 մլն դրամով

«Մուլտի տրանս» ընկերությունը կտուգանվի 4 մլն դրամով: Նման որոշում առաջիկա նիստում նախատեսում է ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
«Մուլտի տրանսը» նման պատժի կարժանանա առանց թույլտվության 154.300 ՄՀց ռադիոհաճախականությունն օգտագործելու համար: Ընդ որում` ընկերությունն անտեսել է ՀԾԿՀ-ի նախազգուշացումը, որ ռադիոհաճախականությունն օգտագործել շարունակելու դեպքում տույժի կենթարկվի:
Ընկերությունն անտեսել է նաև հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակներում իրենից տեղեկատվության պահանջը և որևէ փաստարկ կամ հիմնավորում չի ներկայացրել: