Բաժիններ՝

«Կրիշտիանուն տուգանայինների մարդասպան է, Մեսսին՝ ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ». Բուֆֆոն

Թուրինի «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատասխանել է ֆուտբոլային այդ դարաշրջանի ամենաքննարկվող հարցերից մեկին՝ Մեսսի՞, թե՞ Ռոնալդու:

«Նրանք երկու իրարից շատ տարբերվող ֆուտբոլիստներ են: Մեսսին ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է, ով ավելի խորքային է գործում, ավելի տեխնիկապես կատարելագործված, և կարողանում է տեսնել ամբողջ խաղը:

Կրիշտիանուն տուգանայինների մարդասպան է: Նա դարձել է տուգանային հրապարակի իսկական մարդասպան: Գուցե դա նրանից է, որ նա տարիքով ավելի մեծ է: Եթե համեմատենք նրան նախկին Ռոնալդուի հետ, ապա նա ավելի խնայում է ուժերը և չի ծախսում դրանք լրացուցիչ հնարքի վրա: Սակայն տուգանային հրապարակում ցանկացած պահը նա կարող է վերածել գոլի»,- նշել է Բուֆֆոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս