Բաժիններ՝

«Չեմ զարմանա, եթե Նեյմարը տեղափոխվի «Ռեալ», իսկ, եթե ազնիվ լինեմ, ապա ինձ համար միևնույն է». Ինիեստա

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինիեստան մեկնաբանել է Նեյմարի հնարավոր տեղափոխությունը «Ռեալ»:

«Արդյոք կզարմանա՞մ, եթե Նեյմարը տեղափոխվի «Ռեալ»: Եթե ազնիվ, ապա՝ ոչ:
Իրականում ինձ համար միևնույն է: Ես չեմ ուզում, որպեսզի դա ընդունվի՝ որպես ոչ բավարար հարգանք «Բարսելոնայի» հանդեպ: «Ռեալը» կարող է ստորագրել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Բայց ինձ թվում է, որ «Բարսելոնայի» կազմը, միևնույն է, ավելի որակյալ է»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Cadena SER-ը:

Նեյմարը Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 20 խաղ, խփել է 20 գոլ և կատարել է 16 փոխանցում: «Բարսելոնայի» կազմում բրազիլացին անցկացրել է 123 խաղ և դարձել է 68 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս