Բաժիններ՝

Ցուկերբերգն ավելի քան 6 մլրդ դոլար է կորցրել. CNBC

Ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Ցուկերբերգի կարողությունը մարտի 19-ին ավելի քան 6 միլիարդ դոլարով կրճատվել է իր հիմնած Facebook ընկերության բաժնետոմսերի փոխարժեքի նվազման պատճառով: Այս գնահատումները բերված են Միացյալ Նահանգների CNBC հեռուստաալիքի հրապարակած նյութում։

Առեւտրաշրջանի արդյունքներով՝ արժեթղթերի արժեքն իջել է գրեթե 7 տոկոսով: Հիմնական պատճառը դարձել է այն մասին նորությունների հայտնվելը, թե Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica վերլուծական ընկերությանը հաջողվել է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները եւ դրա հիման վրա մշակել ընտրողների քաղաքական նախապատվությունների վերլուծման ալգորիթմ:

Cambridge Analytica ընկերության կողմից տվյալների հավաքման մասին ավելի վաղ հայտնել է The New York Times թերթը: Եվրախորհրդարանը մարտի 19-ին հայտարարել է օգտատերերի անձնական տվյալների օգտագործման բնույթի վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ հետաքննություն անցկացնելու մտադրության մասին:

Facebook-ի եւ Cambridge Analytica-ի նկատմամբ ստուգում անցկացնելու մտադրության մասին է հայտնել նաեւ ԱՄՆ-ի Քոնեկտիկուտի նահանգի դատախազությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս