Բաժիններ՝

«Բավարիան» կապ է հաստատել Մաուրիսիո Պոչետինոյի հետ

Յուպ Հայնկեսին փոխարինող են փնտրում:

«Լիվերպուլի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, իսկ ներկայումս Sky Sport-ի փորձագետ Դիտմար Համանը պատմել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի նկատմամբ Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրության մասին:

«Չնայած բոլորը խոսում են այն մասին, որ կնշանակվի Թոմաս Տուխելը, ես դրան չեմ հավատում: Ես գիտեմ, որ «Բավարիան» կապ է հաստատել Պոչետինոյի հետ: Նա եղել է տարբերակներից մեկը և հնարավոր է, մնացել է այդպիսին նաև հիմա:

Այն, որ «Բավարիայի» մարզիչը պետք է խոսի գերմաներեն, կարևոր է, բայց ոչ որոշիչ: Պեպ Գվարդիոլան նույնպես իդեալական չէր այդ իմաստով: «Բավարիան» կաշխատի ստանալ լավագույն մարզչի: Ինձ համար այդպիսին է «Տոտենհեմի» մարզիչը»,- գրել է Համանը Sky Sport-ի իր սյունակում:

Մյունխենցիների մարզիչ Յուպ Հայնկեսի պայմանագիրը լրանում է ամռանը:

Պոչետինոն գլխավորեում է «Տոտենհեմը» 2014 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս