Անուշադրության մի մատնեք. 9 նշան, որոնք վկայում են այն մասին, որ օրգանիզմն անհրաժեշտ քանակով վիտամին D չի ստանում
Budetezdorovy.ru-ն գրում է, որ մարդկանց մի ստվար զանգված վիտամին D-ի բավարար քանակ չի ստանում։ Այն վճռական նշանակություն ունի իմուն համակարգի համար։ Վիտամին D-ն չափազանց կարևոր է, քանի որ օգնում է օրգանիզմին պայքարել վարակների ու մանրէների դեմ։ Այս պատճառով կարևոր է իմանալ, թե որ նշաններն են վկայում օրգանիզմում վիտամին D-ի անբավարար քանակի մասին, և ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ դրա պաշարները լրացնելու համար։
9 նշան, որոնք վկայում են այն մասին, որ օրգամիզմն անհրաժեշտ քանակով վիտամին D չի ստանում.
- մշտական ռեսպիրատոր հիվանդություններ
- մկանային թուլություն, քրտնարտադրություն գլխի շրջանում
- դեպրեսիա, ճնշվածություն
- թույլ իմունիտետ
- քրոնիկ ցավ՝ գլխացավ, ցավ մկաններում, հոդերում
- հիպերտոնիա, սիրտ-անոթային հիվանդություններ
- մշտական հոգնածություն
- երիկամների քրոնիկ հիվանդություն։
Վիտամին D-ի բավարար քանակ ստանալու համար բավական չէ միայն արևը։ Խորհուրդ է տրվում նաև շտկել սննդակարգը՝ դրանում ներառելով մթերք, որը վիտամին D է պարունակում։ Դրանց շարքում են.
- ձվի դեղնուց
- պանիր
- տավարի լյարդ
- յուղոտ ձուկ
- կաթնամթերք, նարինջ
- սունկ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը