Բաժիններ՝

Ալիևյան ռեժիմը շարունակում է անօրինական ձերբակալությունների միջոցով խոսքի ազատությունը սահմանափակելու քաղաքականությունը

Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի կողմից ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրությունների դեմ ուղղված հանրահավաքի ժամանակ մարտի 10-ին անօրինաբար ձերբակալվել են 6 երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Բաքվի վերաքննիչ դատարանում մարտի 16-ին տեղի ունեցած դատավարությամբ ակտիվիստներից 2-ը ենթարկվել են 20 օրվա, 4-ը` 15 օրվա ազատազրկման:

Ընդդիմադիր ակտիվիստների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Ասաբալի Մուստաֆաևի փոխանցմամբ` ձերբակալություններն անօրինական են, և դրանց համար հիմնավոր պատճառներ չկան:

Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող ակտիվիստները, լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվել են կառավարության ճնշումներին, եղել են զանգվածային ձերբակալություններ:

Ադրբեջանական իշխանությունը լայնորեն հետապնդում է ընդդիմադիրներին, նրանց ընտանիքի անդամներին և ձերբակալությունների, սպառնալիքների, հետևողական ճնշումների միջոցով երկրում սահամանափակում խոսքի ազատությունը:

Այսպիսով, Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս