 
                        Մարդկությանը նոր գլոբալ համաճարակ է սպառնում. ԱՀԿ
 
                                    Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է նոր գլոբալ համաճարակի մեծ հավանականության մասին: Այդ մասին հայտնել է Science Alert-ը:
Ներկայում գիտնականները հետազոտում են առավել տարածված ախտածինները, որոնք կարող են հիվանդությունների բռնկման հանգեցնել: Նրանց տվյալներով՝ դրանք կարող են լինել ինչպես մարդկությանը հայտնի հիվանդություններ, օրինակ, վիրուսային հեմոռագիկ տենդերը (Էբոլա, Լասսա եւ այլ տենդեր), այնպես էլ առայժմ չնույնականացված վարակ:
Այսպես կոչված «Իքս հիվադնության» ի հայտ գալու աղբյուրները բավական շատ են. դրանք թե՛ մշտապես մուտացիայի ենթարկվող վարակներն են, ինչպես Զիկա վրուսը, թե՛ զոոնոզային վարակները, որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից: Սպառնալիք են ներկայացնում նաեւ արհեսատականորեն ստեղծված վիրուսները՝ կենսաբանական զենքը, որոնք կարող են գողանալ լաբորատորիաներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        