
Կիպրոսի նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում

Կիպրոսը մեծ հետաքրքրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացներին և ընդգծում, որ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Ինչպես փոխանցում է cna.org-ը, այդ մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը՝ Կիպրոսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հավատարմագրերը ստանալու արարողության շրջանակում:
Իր հերթին Չարչօղլյանը ևս ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի՝ ավելացնելով, որ ԼՂ հարցում հայկական կողմը գնահատում է Կիպրոսի սկզբունքային աջակցությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Մենք աջակցում ենք մարդկանց ինքնորոշման իրավունքի իրացմանը, իսկ Հայաստանի Հանրապետությունը մշտապես աջակցել է Կիպրոսի դիրքորոշմանը կիպրական խնդրի հետ կապված»,- ընդգծել է Չարչօղլյանը: