Բաժիններ՝

«Ի՞նչն է խանգարում, որ 800-1000 դոլարով «Iphone» վաճառողներին տեղը չեք դնում, որ հիմնավորված գինը բարձրացնեն». Արտակ Զեյնալյանը՝ Արտակ Շաբոյանին

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ օրենքի նախագծով մրցակցության պաշտպանության օրենսդրությունը համապատասխանեցնում են նոր Սահմանադրության պահանջներին, հաշվի են առնում ԵԱՏՄ մրցակցության կանոնները և սկզբունքները. «Մեր օրենսդրությունը համապատասխանեցնում ենք ԵՄ մրցակցության պահանջներին: Օրենսդրությունը բարելավել ենք՝ հիմնվելով վերջին տարիների պրակտիկայի վրա»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց՝ օրենքում գրված է՝ «գնի չհիմնավորված պահպանում կամ ավելացում, իջեցում. «Չի՞ նշանակում արդյոք՝ տնտեսվարողն ո՞վ է, որ գին որոշի: Մի օրինակ բերեմ, «Apple» ֆիրմայի արտադրանք «Iphone»-ի արժեքը, վերջերս պարզվեց՝ շուրջ 200 դոլարին համարժեք կամ պակաս է, բայց այն վաճառվում է 800-1000 դոլարի սահմաններում: Ի՞նչն է խանգարում, որ իրենց տեղը չեք դնում, որ հիմնավորված գինը բարձրացնեն: Ինչպե՞ս է որոշվում՝ հիմնավո՞ր է, թե՞ ոչ, և դուք ի՞նչ եք անում, որ այդ ամեն ինչը հիմնավորվի»:

Ի պատասխան՝ Ա. Շաբոյանն ասաց, որ իրենց կողմից սահմանված հասկացությունները վերաբերում են խոշոր ընկերություններին, մնացած տնտեսվարողներն ազատ են իրենց գնագոյացման մեջ. «Բնականաբար, մենք նման պահանջներ չենք ներկայացնում մեր տնտեսվարողներին: Օրենսդրության մեջ մենք ունենք գների չհիմնավոր բարձրացում կամ իջեցում ու մանրամասն նկարագրել ենք՝ ինչ նկատի ունենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս