
«Սա կամայականություն կամ ժողովրդավարության սահմանափակմանն ուղղված միջոցառում չէ». Գևորգ Կոստանյանը՝ կառավարության դռնփակ նիստերի մասին

Ինչպես հայտնի է, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ կառավարության նիստերն այսուհետ դռնփակ են լինելու: Այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ պատգամավորներն այդ հարցն էին ընչեցնում:
Նախագծի հարակից զեկուցող Գևորգ Կոստանյանն էլ անդրադարձավ այդ հարցին՝ փորձելով հիմնավորել, որ կառավարության այդ որոշումը կամայական չէ.
«Եվրոպային խորհրդի Ննախարարների կոմիտեի նիստերը դռնփակ են: Ես չեմ կարծում, որ մենք Եվրոպայի խորհրդին կհանդգնենք մեղադրել քիչ ժողովրդավարական լինելու մեջ: Եվրոպայի խորհրդի պառլամենտական վեհաժողովի նիստերը դռնբաց են: Ժողովրդավարության խնդիր չկա: Ավելին: Եվրոպայի խորհրդի շատ հանձնաժողովներ կան, որոնց բոլորի նիստերը դռնփակ են: Միայն պառլամենտական վեհաժողովի նիստերն են դռնբաց: Սա կամայականություն կամ ժողովրդավարության սահմանափակմանն ուղղված միջոցառում չէ, սա ևս վերցված է՝ որպես օրինակ Նախարարների կոմիտեից»: