Բաժիններ՝

Կողոպուտի փորձ Գյումրիում

Tsayg.am-ը գրում է. Մարտի 6-ին` ժամը 4:30-ի սահմաններում, Շիրակի մարզի դատարանի դիմացի գետնանցումում գտնվող հեռախոսների եւ աքսեսուարների խանութի վրա հարձակում է եղել: Ահազանգման համակարգը միանալուց րոպեներ անց դեպքի վայր է հասել «ԳՐՈՄ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» պահնորդական ընկերության արագ արձագանքման խումբն ու տեսել, որ դիմակավորված անձը կոտրել է ապակին ու մուտք գործել խանութ: Կողոպուտի փորձ իրականացնող քաղաքացու փախուստը կանխվել է: «ԳՐՈՄ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ»-ի աշխատակիցը վնասվածք է ստացել, քանի որ դիմակավորված անձի ձեռքում դանակ է եղել: Իրավապահները դեպքի վայրի զննություն են իրականացրել: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ` հարուցվել է քրեական գործ 34 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս