Թունավորում՝ շմոլ գազից
Մարտի 5-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 2003թ. ծնված Մ.Պ-ն:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում Մ.Պ-ն թունավորվել է լոգանք ընդունելու ժամանակ՝ բաղնիքում տեղադրված ջրատաքացուաիչից արտանետված շմոլ գազից: