
«Օսկարը» պատմության մեջ ամենաքիչ թվով հանդիսականներ է հավաքել. Hollywood Reporter

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» կինոմրցանակ է դարձել է պատմության մեջ: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը:
Հրատարակության տվյալներով՝ արարողությունը դիտել է 26,5 միլիոն մարդ, ինչը 19 տոկոսով պակաս է, քան անցյալ տարի, երբ արարողությունը դիտել էր շուրջ 34,3 միլիոն մարդ: Բացի դրանից, այս արարողությունը եղել է 2007 թվականից ի վեր ամենաերկարատեւ հեռարձակումը, այն տեւել է 3 ժամ 50 րոպե: Անցյալ տարի մրցանակաբաշխությունը դիտել է շուրջ 34,3 միլիոն մարդ, ինչը դարձել է ամենափոքր լսարանը 2008 թվականից ի վեր, երբ արարողությունը 32 միլիոնից քիչ մարդ էր դիտել:
Ռեկորդն արդեն 17 տարի պահպանում է պարգեւների հանձնման 2000 թվականի արարողությունը, այն ժամանակ լսարանը կազմել է ավելի քան 46,5 միլիոն հանդիսական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: