Բաժիններ՝

Պատահար դատարանի մոտ․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Մարտի 6-ին՝ ժամը 00:04-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում՝ դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ВАЗ-2106» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, վարորդն ավտոմեքենայում արգելափակված է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայում բախվել են «Opel» մակնիշի 35 CF 756 (վարորդ՝ 1970 թ. ծնված Գ. Ա.) և «ВАЗ-2106» մակնիշի 21 SU 799 (վարորդ՝ 1972 թ. ծնված Գ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները, «ВАЗ-2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս