TripAdvisor-ը հրապարակել է աշխարհի 2018 թվականի լավագույն լողափերը
Ճանապարհորդներին սպասարկող TripAdvisor ծառայությունը կազմել է աշխարհի լողափերի թոփ-25-ը՝ «Լավագույն լողափ», «Լավագույն հյուրանոց» եւ «Հեռանկարային ուղղություն» անվանակարգերում օգտատերերի արձագանքների եւ գնահատականների հիման վրա: Վարկանիշում տեղ են գտել Բրազիլիայի, Կուբայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Ջամայկայի, Դոմինիկյան Հանրապետության լողափերը եւ ոչ միայն դրանք։
Լողափերի թոփը գլխավորել է Գրեյս-Բեյը, որը գտնվում է Թերքս եւ Քայքոս կղզիների վրա, որոնք Մեծ Բրիտանիայի՝ Բահամյան կղզիներից ոչ հեռու ընկած կղզային տարածքների մի մասն են: Լողափը տեղ է գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում եւ նշանավոր է երկար ափագծով, մանր սպիտակ ավազով, թափանցիկ ջրով եւ ամբողջ տարվա ընթացքում մատուցվող տուրիստական ծառայություններով:
Վարկանիշի երկրորդ տեղն զբաղեցնում է Baia do Sancho-ն՝ Ֆեռնանդու դի Նորոնիա (Բրազիլիա) արշիպելագում: Դրանք հրաբխային ծագում ունեցող շուրջ 20 կղզիներ են, ընդ որում՝ մարդկանցով բնակեցված է միայն մեկը՝ ամենամեծը: Ափամերձ տարածքը գրավում է կետազգիներով, դելֆիններով եւ ծովային կրիաներով, ահա թե ինչու 2001 թվականից արշիպելագը մտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակի մեջ: Առաջատարների եռյակը եզրափակում է Վարադերո լողափը, որը գտնվում է 20 կիլոմետր Ատլանտյան օվկիանոս խորացող Իկակոս թերակղզում (Կուբա): Լողափը ձգվում է նեղ շերտով՝ ամենալայն մասում ընդարձակվելով մինչեւ 1 կիլոմետր:
1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մտցվել է աշխարհի ամենամաքուր լողափերի ցուցակում: Մայրցամաքային Եվրոպայի լավագույն լողափը դարձել է Իսպանիայի Դոնոստիա-Սան-Սեբաստիան քաղաքում գտնվող Լա-Կոնչան: Երկրում ամենահայտնի լողափերից մեկն ունի խխունջի ձեւ, ինչի համար էլ այն ստացել է նույն անվանումը: Այս լողափը, որը TripAdvisor-ի վարկանիշում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը, սիրում են ոչ միայն հանգստացողները, այլեւ սերֆինգիստ մարզիկները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: