
««Միլանը» հիմա, ի վերջո, իսկական թիմի տեսք ունի». Պաոլո Մալդինի

«Միլանի» նախկին լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին կիսվել է Իտալիայի առաջնության 27-րդ տուրում կայանալիք «Ինտերի» հետ դերբիի սպասումներով:
«Կայանալիք միլանյան դերբին նրբագեղ կստացվի: Հատկապես, հաշվի առնելով, որ «Ինտերն» ավելի վատ վիճակում է գտնվում՝ համեմատած առաջին շրջանի դերբիի հետ: Իսկ «Միլանը» մրցաշրջանը վատ սկսեց, այդ թվում նաև մեծ քանակությամբ թիմ եկած նորեկների և ակումբի սեփականատիրոջ փոփոխության պատճառով, սակայն հիմա, ի վերջո, իսկական թիմի տեսք ունի: Ջենարո Գատուզոյի ֆուտբոլիստները կարող են երազել 4-րդ տեղի մասին: Տեսնենք՝ ինչ կստացվի դրանից»,- Մալդինիին է մեջբերում Football Italia-ն:
«Միլան»-«Ինտեր» խաղը տեղի կունենա «Սան Սիրո» մարզադաշտում, մարտի 4-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը