Բաժիններ՝

Հանգստյան օրվա 12 սովորություն շատ հաջողակ մարդկանցից

1.Ռոբերտ Այգեր. «Վաղ արթնացեք»

«Դիսնեյ» ընկերության նախագահ Ռոբերտ Այգերը միակը չէ, ով արթնանում է առավոտյան 4:30-ին: Հաջողակ մարդիկ կիրակի օրերն անկողնու մեջ չեն թավալվում մինչև ցերեկվա 14:00-ն կամ անգամ 11:00-ն: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր ուղեղն ամենաարդյունավետն աշխատում է արթնանալուց 2.5-ից մինչև 4 ժամ հետո: Հանգստյան օրերին վաղ արթնացեք ու առավելություն կունենաք աշխարհի նկատմամբ:

2. Բենջամին Ֆրանկլին. «Պլան մշակեք»

Հավանաբար երկրի հիմնադիր նախագահն ամեն առավոտ հարցնում էր իրեն՝ ի՞նչ լավ բան պետք է ինքն անի այսօր:

Կարդացեք նաև

Հաջողակ մարդիկ գիտեն ամենօրյա նպատակների կարևորությունը, և հանգստյան օրերը բացառություն չեն: Իհարկե, պետք է ժամանակ լինի վերականգնվելու համար, սակայն պարտադիր չէ հանճար լինել՝ իմանալու համար, որ ծուլությունը տարբերակ չէ:

3. Թիմոտի Ֆերրիս. «Կենտրոնացեք մեկ խնդրի վրա»

Միգուցե բոլոր գործերը հասցնելու տեսանկյունից խելամիտ թվա միաժամանակ վազքուղու վրա վազելը, մայրիկի հետ բջջայինով խոսելը և համացանցում մեկնաբանություններ գրելը, սակայն դա միայն նվազեցնում է արդյունավետությունն ու ընդհանուր էֆեկտիվությունը: Հակառակն արեք: Ժամանակի կոնկրետ որևէ հատվածի ընթացքում զբաղվեք միայն մեկ խնդրով: Ֆերրիսն առաջարկում է առավելագույնը 2 նպատակ մեկ օրվա համար՝ երաշխավորելու համար արդյունավետությունն ու խնդրի հաջող լուծումը:

4. Աննա Վինտուր. «Ակտիվ եղեք»

Vogue ամսագրի գլխավոր խմբագիրն ամեն օր մեկ ժամ թենիս է խաղում: Եվ նա միակը չէ, ով ֆիզիկական վարժությունների համար շատ ժամանակ է հատկացնում: Ռիչարդ Բրենսոնը զբաղվում է քայթերսերֆինգով, իսկ հնդիկ միլիարդատերերից մեկը շարունակ է մասնակցում է մարաթոնյան վազքերին:

Հաջողակ մարդիկ գիտեն մարզված մարմնի ու գիտակցության կարևորությունը հանգստյան օրերին նույնպես: Անգամ, եթե շաբաթ երեկոյան ոչինչ չունենան անելու, նրանք չեն շտապի բացել մեկ շիշ գինի ու սառնարանից հանել մի կտոր պանիր:

5. Սթիվ Ջոբս. «Ձեր առջև առաջնայնություններ դրեք»

Պարտադիր չէ՝ իրերը կարևոր լինեն աշխարհը փոխելու համար: Եվ հանգստյան օրերը հենց պետք է լինեն այն ժամանակը, երբ պետք է ինքդ քեզ հիշեցնես մոռացված փոքր բաների մասին՝ աշխատանքի և անձնական կյանքի միջև ներդաշնակությունը պահպանելու համար: Ընկերների, երեխաների կամ գործընկերների հետ անցկացրած ժամանակը, հնարավոր է՝ չբարձրացնի ընթացիկ օրվա ձեր եկամտի չափը, սակայն այդ փաստն այն պակաս կարևոր չի դարձնում: Օրինակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնի էր նրանով, որ միշտ ժամանակ էր գտնում ընկերների հետ ընթրելու համար:

6. Ուորեն Բաֆֆետ. «Ձեզ համար հոբբի հորինեք»

Նրան կարելի է համարել 20-րդ դարի ամենաականավոր ներդրողը, բայց իր «ազատ» ժամանակը նա գերադասում է հավայական կիթառ նվագելով անցկացնել: Հաջողակ մարդիկ հաճախ նաև հետաքրքիր անձնավորություններ են, և իրենց հոբբին շատ բաներում նաև օգնում է նրանց: Իհարկե, շաբաթ օրերը ժամանցի որևէ ձև ընտրելն ու դրանով զբաղվելը կարող է հիանալի գործիք դառնալ նոր կապեր ստեղծելու և նոր բիզնես հնարավորություններ ունենալու տեսանկյունից, սակայն անգամ, այսպես կոչված, միայնակ հոբբիները, ինչպիսին, օրինակ, գործելն է՝ Մերիլ Սթրիփի պարագայում, կամ յուղաներկով գեղանկարչությունը՝ Ջորջ Բուշի դեպքում, կարող են հանգեցնել հաջողության արվեստի զարգացման և սթրեսը հանելու միջոցով:

7. Օփրա Ուինֆրի. «Սովորեք հանգիստ լինել որոշ ժամանակ»

Նույնիսկ ամենահայտնի, զբաղված ու հաջողակ մարդիկ ժամանակ են գտնում, որպեսզի հանգիստ իրավիճակում պարզապես օրական մի 20 րոպե նստեն: Յոգայի այս երբևէ հայտնաբերված գաղտնիքն այժմ չափազանց կիրառելի է:

Անգամ կորպորատիվ աշխարհն է օգտվում մեդիտացիայի առավելություններից սթրեսը նվազեցնելու, արդյունավետությունը բարձրացնելու և ընդհանուր լավ տրամադրություն ապահովելու համար: Եվ հանգստյան օրերը կարող են ավելի զբաղված ժամանակահատված լինել, քան աշխատանքային օրերը. գործեր, ֆիզիկական վարժություններ, ընտանեկան և սոցիալական պարտավորություններ և էլի շատ բաներ: Եվ այդ ամենը՝ 48 ժամվա ընթացքում:

8. Ռենդի Ցուկերբերգ. «Բաց թողեք FOMO-ն, ընդունեք JOMO-ն»

Մենք բոլորս էլ սոցիալական ցանցերում հրապարակել ենք մեր հանգստյան օրերի գեղեցիկ լուսանկարները, իսկ հետո հետևել, թե մեր ընկերներից ովքեր են հավանել կամ մեկնաբանել դրանք, ու ինքներս էլ նույնն ենք արել: Բարի գալուստ FOMO-ի դարաշրջան (fear out of missing-ինչ-որ բան բաց թողնելու վախը): Հանգստյան օրերին մենք ավելի շատ ենք հակված FOMO-ի: Բայց Zuckerberg Media-ի հիմնադիր, Ֆեյսբուք սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգի քույր Ռենդին ասում է, որ մարդիկ պետք է կենտրոնանան JOMO-ի վրա (the joy of missing out-ինչ-որ բան բաց թողնելուց առաջացած ուրախություն)՝ հետևյալ գիտակցությամբ՝ ես չէի ցանկանա լինել որևէ տեղ, բացի այն տեղից, ուր գտնվում եմ այժմ:

Հաջողակ մարդիկ հաճախ մրցակցային բնավորություն են ունենում և շատ բանի են հասնում իրենց բնույթով, այն է՝ շնորհակալության զգացմամբ և սոցիալական մեդիայի նկատմամբ դիմադրություն՝ իրենց FOMO-ի միջոցով: Եվ նրանք դա համարում են բանալի դեպի երջանիկ հանգստյան օրեր:

9. Բիլ Գեյթս. «Ժամանակ հատկացրեք մտորումներին»

Microsoft-ի հիմնադիրը մի անգամ ասել է. «Հաջողությունը տոնելը լավ է, բայց ավելի կարևոր է պարտություններից դասեր քաղելը»: Մտորումները պետք է ամենօրյա պրակտիկա լինեն, սակայն հանգստյան օրերը կատարյալ հնարավորություն են հետ նայելու և անցած շաբաթվա դասերի շուրջ մտորելու համար, որպեսզի կատարելագործես հաջորդ շաբաթը: Շաբաթը կամ կիրակին դարձրեք ձեր օրը, որի ընթացքում դուք կարող եք վերլուծել անցած շաբաթվա իրադարձությունները:

10. Ռիչարդ Բրենսոն. «Զոհաբերեք»

Այս միլիարդատերն ասում է, որ անհավանական է, թե ինչպես կարող է կենտրոնացումն այնպիսի բաների վրա, ինչպիսիք են առողջությունը, մուրացկանությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և կլիմայի փոփոխությունը, ձեզ օգնել լիցքաթափել ձեր ուղեղն այլ հատվածներում: Հաջողակ մարդիկ համաձայն են Աննա Ֆրանկի հետ, ով ասում էր, որ դեռ ոչ ոք չի աղքատացել բարեգործությունից:

Իր հերթին՝ Թոմ Քորլին մինչև իր «Հարուստների սովորությունները. հարուստ մարդկանց ամենօրյա հաջողակ սովորությունները» գիրքը գրելը 5 տարի ուսումնասիրել է հարուստներին: Նա բացահայտել է, որ այդ մարդկանց 73%-ն ամսվա մեջ ամենաքիչը 5 ժամ հատկացնում է կամավորությանը: Ոչինչ այնպես չի օգնում տեսնել հեռանկարը և ազատվել սթրեսից, որքան նրանց օգնելը, ում բախտն ամենաքիչն է բերել այս կյանքում: Եվ հանգստյան օրերը պարզապես հիանալի ժամանակ են տեղական կամ ավելի ընդգրկուն կամավորական իրադարձություններին միանալու համար:

11. Ջեկ Դորսի. «Պատրաստվեք հաջորդ շաբաթվան»

Twitter և Square ցանցերի համահիմնադիր, իր՝ երկուշաբթի-ուրբաթ 16-ժամյա աշխատանքային օրերով հայտնի տխրահռչակ Ջեկ Դորսին ասում էր. «Շաբաթ օրերին ես հանգստանում եմ. Քայլում եմ ոտքով, իսկ կիրակին նվիրում եմ մտորումներին, հետադարձ կապին, նոր շաբաթվան պատրաստվելու ռազմավարությանը«: «Ի՞նչ են անում ամենահաջողակ մարդիկ հանգստյան օրերին» գրքի հեղինակ Լաուրա Վանդերկամն ասում է, որ հաջողակ մարդիկ գիտեն՝ հանգստյան օրերը պրոֆեսիոնալ հաջողության հասնելու գաղտնի զենքն են: Դրանք ձեզ պետք են երկուշաբթին ցնցելու համար:

12. Ջեյ Զի. «Պահպանեք դինամիկան»

Նա ստեղծել է կայսրություն՝ որպես հաջողակ ռեփ կատարող և ձեռնարկատեր, և դրա գաղտնիքը նրա մի երգի բառերի մեջ է, ուր ասվում է. «Դուք կարող եք ցանկանալ հաջողության հասնել, բայց դա անելու համար դուք չպետք է տատանվեք: Դուք չեք կարող շեղվել, չեք կարող քնել: Մի աչքն իրականում միշտ հավերժ բաց է»: Ջեյ Զին 520 միլիոն դոլար չէր վաստակի, եթե այդ փողերին ձգտեր շաբաթվա 7 օրերից միայն 5-ի ընթացքում: Այնպես որ, ըստ ռեփերի, հաջողությունը 24/7 կենսական ընտրությունն է, ներառյալ՝ հանգստյան օրերը:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս