
Աղբանոցում նորածնի դի է հայտնաբերվել

Այսօր Արմավիում՝ քաղաքային աղբանոցում, նորածնի դի է հայտնաբերվել։
«Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեցին նաև Քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ նման ահազանգ ստացվել է և այս պահին դեպքի վայր է ժամանել քննիչը, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանգամանքներ ճշտելու ուղղությամբ:
Քննչական կոմիտեից հայտնեցին նաև, որ այլ մանրամասներ կտրամադրեն ավելի ուշ: