Արմեն Սարգսյանը Լիբանանում մասնակցել է Արցախյան շարժման 30 ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը ներկա է գտնվել դեսպանության և Մերձավոր Արևելքում Արցախի Հանրապետության ներկայացուցչության կողմից կազմակերպված Արցախյան ազատագրական շարժման 30 ամյակին նվիրված Զոհրաբ Մարգարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։

Իր ելույթում Արմեն Սարգսյանն անդրադարձել է Արցախյան հերոսամարտի վճռորոշ նշանակությանը հայ պետականության վերականգնման արշալույսին: Նա արժևորել է ազատամարտիկների հերոսական ինքնազոհությունը և նվիրումը հայ ժողովրդի ազատության և անկախության գաղափարների իրականացմանը:

Սարգսյանը շեշտադրել է, որ չնայած ձեռք բերված հաղթանակներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները դեռևս բազում են և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք եւ հավաքական ջանքի ներդրում:

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին: Սահմանադրական փոփոխություններից հետո առաջին անգամ երկրի նախագահին կընտրի խորհրդարանը:

Տեսանյութեր

Լրահոս