
Ահազանգ. Երևանի Շիրակի փողոցում վնասված երակներով քաղաքացի կա

Փետրվարի 22-ին՝ ժամը 15:53-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում վնասված երակներով քաղաքացի կա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները, մինչ շտապօգնության աշխատակիցների մոտենալը, քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն: Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: