«Գահերի խաղը» ստեղծողները կզբաղվեն «Աստղային պատերազմների» նոր սերիաներով
Դեւիդ Բենիոֆի եւ Դենիել Բրեթ Ուայսի «Գահերի խաղը» հեռուստասերիալի սցենարիստներն ու պրոդյուսերներն զբաղվելու են «Աստղային պատերազմներ» կինոԷպոպեայի նոր սերիաների նկարահանմամբ: Այս մասին հայտնել է Variety-ն:
Նշվում է, որ նոր կինոնկարները կապ չեն ունենա երրորդ եռերգության շարքի սյուժեի հետ, որը պետք է ավարտի 9-րդ էպիզոդը եւ որի պրեմիերան պլանավորված է 2019 թվականի վերջին: Դրանք նաեւ առնչություն չունեն Ռայան Ջոնսոնի նոր եռերգության հետ, որը նոր Գալակտիկայի մասին երեք ֆիլմ կնկարահանի նոր հերոսների մասնակցությամբ:
«Գահերի խաղի» շոուրաններների մասնակցությամբ նկարահանված նոր կինոնկարների թողարկման ամսաթվի մասին չի հաղորդվում: «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանը, ինչպես սպասվում է, HBO-ով կթողարկվի 2019 թվականին: Ավելի վաղ Բենիոֆը եւ Ուայսը հայտարարել էին, որ ալիքի համար կստեղծեեն եւս մեկ սերիալ՝ «Կոնֆեդերատ»-ը. այն նվիրված կլինի ԱՄՆ-ի այլընտրական պատմությանը, որտեղ չի եղել ստրկության վերացում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: