Ռուսաստանում կայացած պարսկերենի տասնչորսերորդ ուսանողական օլիմպիադայում Երևանի պետական համալսարանի ուսանողն արժանացել է երկրորդ մրցանակի:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրավիրել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին առաջիկայում այցելել Փհենյան:
Փետրվարի 9-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հունվար ամսում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանը:
Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց Շվեդիայի հավաքականի ներկայացուցիչ դահուկորդը:
Մեքսիկայի միանգամից յոթ նահանգում տագնապ են հայտարարել այն բանից հետո, ինչ անհայտ անձինք առևանգել են ռադիոակտիվ նյութերով լեցուն կոնտեյներ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի Զարգացման Ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի կողմից 2017թ. սեպտեմբերին տվրած հանձնարարականի հիման վրա:
Հակերները հարձակման են ենթարկել Փհենչհան-2018-ի կայքի սերվերները Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Փետրվարի 10-ին, ժամը 07:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը մահճակալից ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համեմատել է Ժոզե Մոուրինյոնյին և Արսեն Վենգերին:
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը փետրվարի 10-ին ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ավտոշարասյունը փետրվարի 9-ի գիշերը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում վթարի է ենթարկվել:
Արցախի հիմնահարցի վերջնական լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վարույթ է ընդունվել «Medialab.am» լրատվական կայքի գլխավոր խմբագրի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
47-ամյա Արմեն Նալբանդյանը որոնվում է որպես անհետ կորած։
Սյունեցիները մեղրը քամել են, պինդ-պինդ պահել: Ամեն օր նկուղ են իջնում և տարաները հատ առ հատ հաշվում: Անընդհատ հաշվում են, բայց դրանք չեն պակասում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ֆինանսական ոլորտի նախարարները մի ժամանակ պնդում էին, թե դադարել են բիզնեսից գերավճարներ հավաքագրել, դեռ ավելին՝ վերադարձնում են նախորդ տարիներից կուտակված գերավճարները, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանի մուտքը ֆուտբոլ բավականին «տպավորիչ» կլինի: Մինչ այս տեղեկություն կար, որ նա պատրաստվում է վերցնել Բաղդասարովի երբեմնի «Միկա» ակումբը, որը սնանկանալուց հետո դարձել է սպորտի նախարարության ՊՈԱԿ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանն առաջիկայում պետք է կատարի հերթական տնային առաջադրանքը՝ ընդունելով Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք, որի նախագիծն արդեն պատրաստ է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով քրեական հեղինակություն Վահագան Աբգարյանի, Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի եւ առաջիկայում այլ պաշտոնատար անձանց կալանավորումները բավականին խորը արմատներ ունեն:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երեկ արձագանքելով Արմեն Սարգսյանի նախագահական թեկնածության վերաբերյալ հարցին, պատասխանել է, թե կարծիք եւ դիրքորոշում կհայտնեն նրա հետ հանդիպումներից հետո: Ամենաուշագրավը Ծառուկյանի պատասխանում սակայն այն է, որ նա ակնարկել է Արմեն Սարգսյանի հետ առանձին հանդիպելու մասին: Խոսքը նաեւ խմբակցությունից առանձին հանդիպման մասին է:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության պետի տեղակալ Արարատ Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող vesti.am կայքն այսօր հրապարակել է փաստաբան Ալեքսանդր Կառաֆելովի ծավալուն պարզաբանումը, որտեղ վերջինս անդրադառնում է «2 НК» ԲԸ բաժնետերերի միջեւ վեճին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն այս տարի եւս պատրաստվում է շատ ճոխ գնումներ իրականացնել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը համայնքային բյուջեից մտադիր է 35 մլն դրամ ծախսել՝ միայն ռեստորանային քեֆերի համար, 45 մլն դրամ՝ հուշանվերների համար, 20 մլն դրամ՝ ավիատոմսերի համար:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի շուրջ համալսարանի ներսում լուրջ դժգոհություն է հասունանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։
Փետրվարի 9-ին՝ ժամը 23:58-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: