Բաժիններ՝

Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց Շվեդիան

Ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց Շվեդիայի հավաքականի ներկայացուցիչ դահուկորդը:

Ձմեռային խաղերի կանանց 15 կմ սկիաբլոնում առաջին հորիզոնականը զբաղեցրեց և 23-րդ խաղերի առաջին ոսկե մեդալը նվաճեց շվեդ Շարլոտ Կալլան, ով մրցատարածությունը հաղթահարեց 40:44.9 արդյունքով: Երկրորդ տեղում է Նորվեգիան ներկայացնող Մարիտ Բորգենը, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Կրիստա Պյարմյակոսկին:

16 օրերի ընթացքում ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է, որ խաղարկվում է մեդալների 100-ից ավել հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ թիմ` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս