![](/banners/BeFunky-design.jpg)
Նոր օրենք. կրոնական միավորումները կմտնեն ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլև անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր. «Ժամանակ»
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/mom.jpg)
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի խորհրդարանն առաջիկայում պետք է կատարի հերթական տնային առաջադրանքը՝ ընդունելով Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին նոր օրենք, որի նախագիծն արդեն պատրաստ է: Նոր օրենքի ընդունումը մտնում է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ:
Այս փոփոխություններով էականորեն ընդլայնվելու է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը՝ ինչ-որ չափով սահմանափակելով պետության դերը միջամտելու կրոնական կազմակերպությունների գործունեությանը: Կրոնական միավորումներին հնարավորություն է տրվում մտնել ոչ միայն հիվանդանոցներ, ծերանոցներ, այլ անգամ ազատազրկման վայրեր կամ զորամասեր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: