![](/banners/BeFunky-design.jpg)
«Ֆեդերերն ավելի շատ տիտղոսներ է նվաճել, բայց ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքում մտածել այդ մասին». Նադալ
![](https://168.am/wp-content/uploads/2018/02/2252359-46945970-2560-1440.jpg)
Իսպանացին վախենում է խելագարվելուց:
Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալն այնքան էլ չի անհանգստանում, որ իր գլխավոր մրցակիցը՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ավելի շատ է հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, քան ինքը:
«Իհարկե, հավակնոտ լինելը հրաշալի է, բայց եթե այդ ամենի վրա կենտրոնանալ, ապա կարելի է նաև խելագարվել: Ամենակարևորը ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելն է: Ես ամեն հանրավոր բան անում եմ՝ ավելի շատ մրցաշարերում հաղթելու համար, բայց ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքում մտածել այն մասին, որ Ֆեդերերն ավելի շատ տիտղոսներ է նվաճել»,- Նադալի խոսքերն է մեջբերում IBTimes-ը:
Նադալի հաշվին կա 16 հաղթանակ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, այդ թվում՝ ռեկորդային 10 անգամ նա հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունը: Ռոտերդամի մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Ֆեդերերը կվերադարձնի աշխարհի առաջին ռակետի կոչումը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը