Բաժիններ՝

Ֆեդերերը հաղթեց «Australian open»-ում երկրորդ տարին անընդﬔջ. «Մեծ սաղավարտ»-ի 20-րդ տիտղոսը

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պաշտպանեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի իր տիտղոսը և նվաճեց «Մեծ սաղավարտ»-ի 20-րդ տիտղոսը:

«Australian open»-ի տղամարդկանց մենախաղի եզրափակչում մրցում էին խորվաթ Մարին Չիլիչը և Ռոջեր Ֆեդերերը: 3 ժամ 2 րոպե ձգված մրցախաղում շվեյցարացուն հաջողվեց գերազանցել մրցակցին 2:6, 7:6, 3:6, 6:3, 1:6 հաշվով:

Ռոջեր Ֆեդերերը «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում հաղթել է 20 անգամ: Ֆեդերերը կրկնեց Նովակ Ջոկովիչի ռեկորդը` Ավստրալիայի բաց առաջնությունում տոնած հաղթանակների քանակով: Շվեյցարացին «Australian open»-ում հաղթել էր նաև 2004, 2006, 2007, 2010 և 2017 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031