Բաժիններ՝

«Բորուսիան» Օբամեյանգի համար «Արսենալից» պահանջում է 60 մլն եվրո և Օլիվիե Ժիրուին

Դորտմունդցիները պատրաստ չեն գաբոնցուն բաց թողնել գրոշների դիմաց: «Բորուսիան» պատրաստ է բանակցություններ վարել «Արսենալի» հետ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի վերաբերյալ՝ որոշակի պայմաններով:

Ըստ Bild-ի տեղեկության՝ դորտմունդցիները «զինագործներից» պահանջում են 60 մլն եվրո և հարձակվող Օլիվիե Ժիրուին: «Արսենալի» որոշումը հայտնի չէ, բայց Արսեն Վենգերը կցանկանար Օբամեյանգին տեսնել թիմի կազմում հունվարի 30-ին «Սուոնսիի» դեմ խաղի ժամանակ:

2017-18թթ. մրցաշրջանում Ժիրուն «Արսենալի» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ: Օբամեյանգը բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղերում խփել է 21 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս