Նեթանյահուն Մակրոնին և Մերկելին կառաջարկի փոփոխություններ կատարել Իրանի հետ միջուկային համաձայնագրում
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն մտադիր է շվեյցարական Դավոսում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զգուշացնել, որ նրանք ունեն հաշված շաբաթներ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համընդհանուր պլանում փոփոխություններ կատարելու համար: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Իսրայելի կառավարության ղեկավարը նշել է Դավոսի միջազգային ֆորումին մեկնելուց առաջ:
«Ես մեկնում եմ Դավոս, որտեղ բացի այլ առաջնորդներից, կհանդիպեմ Մակրոնի և Մերկելի հետ: Ես նրանց կասեմ, որ մոտակա շաբաթներին նրանք դեռևս հնարավորություն կունենան փորձել իրական, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ կատարել Իրանի հետ վտանգավոր միջուկային համաձայնագրում»,- ասել է Նեթանյահուն: