Գիտնականները գտել են մարդկանց երկարակեցության աղբյուրը
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ մուտացիաների կուտակումը p62 յուրահատուկ սպիտակուցում, որը կապված է սթրեսից պաշտպանության հետ, նպաստել է մարդկանց կյանքի ավելի մեծ տեւողությանը, ի տարբերություն այլ կենդանիների:
Այս մասին հաղորդվում է Phys.org-ի կայքում զետեղված մամուլի տեղեկագրում: Մարդու p62 սպիտակուցն անհրաժեշտ է աուտոֆագիայի մակածման՝ այն գործընթարի համար, որի դեպքում բջջի վնասված բաղադրիչերը հեռացվում են դրանից: Դա պահանջվում է հյուսվածքները նորացնելու եւ դրանց վաղաժամ ծերացումը կանխելու համար:
Գիտափորձերը ցույց են տվել, որ ծագումնաբանորեն վերափոխված պտղային ճանճիկները, որոնց p62 գեն են ներարկել (որը դրանց մոտ սկզբնապես բացակայել է), ավելի երկար են գոյատեւել սթրեսի պայմաններում, քան վայրի տիպի միջատները: Դա վկայում է, որ մարդկային սպիտակուցը նպաստել է մարդկանց նախնիների կյանքի երկարացմանը՝ մեծացնելով նրանց կայունությունն անբարենպաստ միջավայրի նկատմամբ: Սակայն p62-ը չի արգելակել ճանճիկների ծերացումը, ինչը վկայում է մարդու մոտ այլ, դեւռես անհայտ կենսաքիմիական մեխանիզների գոյության մասին: