Բաժիններ՝

Վիթխարի ճարպաքանդակն անգլիացիներին կհարկադրի նիհարել

Լոնդոնում վիթխարի ճարպաքանդակ են կանգնեցրել, որպեսզի քաղաքացիներին հարկադրեն մտածելու ավելորդ քաշի մասին: Այս մասին հայտնել է The Independent հրատարակությունը:

Վիթխարի ճարպաքանդակը պատրաստված է իսկական կենդանական ճարպից: Դրա բարձրությունը զուգադրելի է երկհարկանի ավտոբուսի հետ, իսկ լայնությունը կազմում է երեք մետր: Ստեղծողների մտահղացմամբ՝ վիթխարի անհրապույր արտ-օբյեկտը քաղաքի բնակիչներին դրդում է մտածելու իրենց սննդային սովորությունների եւ Սուրբծննդյան տոների շրջանում չափից ավելի շատ ուտելու մասին:

Նրանք քանդակը կանգնեցրել են վերջերս կատարված հետազոտության հրապարակման առնչությամբ: Հետազոտության ընթացքում երկու հազար մարդ խոստովանել է, որ միջին հաշվով երկու կիլոգրամ ավելացել է ձմեռային տոների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս