Շարմազանովը ԼՂ բանակցություններում առաջընթացի պայման է համարում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում առաջընթացի հասնելու համար առաջին հերթին հարկավոր է կյանքի կոչել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Առանց այդ պայմանավորվածությունների իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում»,- նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ցավով ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի
նախագահների, արտաքին գործերի նախարարների հանդիպումներից առաջ Արցախի պաշտպանական դիրքերի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցներն ադրբեջանական կողմի համար տխուր ավանդույթ են դարձել: Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների: «Այդ երկիրը մի բան ասում է հանդիպումների ժամանակ, այլ վարքագիծ է դրսևորում հանդիպումներից հետո»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031